Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթում է Մակրոնը

Ֆրանսիայում ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակվել է: Ipsos հետազոտական ընկերության տվյալների համաձայն` Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է 63 տոկոսով՝ առաջ անցնելով «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածու Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 37 տոկոսը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացիներն ընտրություն են կատարում երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների` Մակրոնի և Մարին Լե Պենի միջև: Ապրիլի 23-ին տեղի ունեցած առաջին փուլի արդյունքներով ձայների 24,01 տոկոսով հաղթել է Էմանուել Մակրոնը, Մարին Լը Պենը եզրափակել է 21,3 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս