Բաժիններ՝

Ժան Մարի լե Պենը նշել է դստեր պարտության պատճառները Ֆրանսիայի նախագահի ընտրություններում

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենը, որը հետագայում հեռացվեց դրանից, հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր դուստրը՝ Մարին լե Պենը, պարտվեց եվրոյի գոտուց եւ Եվրամիությունից դուրս գալու նրա դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-­ը:

«Ես կարծում եմ՝ մենք պետք է Ֆրանսիայի հետ խոսենք իրական խնդիրների, ժողովրդագրական խնդիրների, զանգվածային ներգաղթի խնդիրների մասին»,-ասել է նա
RTL ռադիոկայանի եթերում:

Նաեւ, Ժան Մարի լե Պենի կարծիքով՝ նրանցից մեկն, ով գլխավորապես պատասխանատու է «Ազգային ճակատի» թեկնածուի պատության համար, կուսակցության ղեկավարի տեղակալ Ֆլորիան Ֆիլիպոտն է:

Այս պարտությունից հետո Մարին Լը Պենը հայտարարել է, որ «Ազգային ճակատը» պետք Է «վերագործարկվի», իսկ Ֆիլիպոտն ասել է, թե նոր կուսակցությունն այլ կերպ կկոչվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031