ԱՄՆ-ի 2017 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքը, որն ավելի վաղ հաստատել էին Կոնգրեսի պալատները: «РБК» գործակալությունը տեղեկացնում է , որ այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի առաջին տեղակալը:

Ընթացիկ ֆինանսական տարվա շրջանակում մինչև 2017­-ի սեպտեմբերի 30-­ը հաստատված բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 1.1 տրիլիոն դոլար: Ռազմական ծախսերին հատկացվել է 598.5 մլրդ դոլար, որից 15 մլրդ դոլարը` ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացմանը:

Պետքարտուղարության ֆինանսավորման համար 57.4 մլրդ դոլար է հատկացվել: Օրենսդիրները նաև մի շարք սոցիալական ծրագրեր են հավանության արժանացրել` գումար հատկացնելով ափիոնային թմրամոլության դեմ պայքարի և Պուերտո Ռիկոյի բնակիչներին աջակցության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031