Բաժիններ՝

«Ես կպաշտպանեմ ամբողջ Ֆրանսիայի շահերը». Էմանուել Մակրոն

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին:

«Նախագահ ընտրվելը մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա»,­-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով քվեարկության արդյունքների հրապարակումից հետո: Նա նշել է, որ «մտադիր է հաշվի առնել այդ թվում Մարին Լը Պենի («Ազգային ճակատի» առաջնորդի) ընտրողների սպասելիքները: «Ես կպաշտպանեմ ամբողջ Ֆրանսիայի շահերը»,­-խոստացել է նա։

«Ես ձեզ կպաշտպանեմ ահաբեկչական սպառնալիքից, կլուծեմ տնտեսության, ժողովրդավարության եւ անվտանգության ամրապնդման խնդիրները»,­-ասել է Մակրոնը՝ դիմելով կողմնակիցներին: Մակրոնը նշել է, որ «նոր էջ է բացվում Ֆրանսիայի պատմության մեջ»: «Ես ցանկանում եմ, որ դա լինի նոր հույսերի եւ վստահության էջ»,­-հայտարարել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան «կառաջնորդվի խաղաղության սկզբունքներով»:

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը թե երկրի ներսում, թե արտասահմանում: «Ես ձեզ ասում եմ, որ Ֆրանսիան կլինի ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում ինչպես իր հողում, այնպես էլ միջազգային մակարդակի գործողություններում»,­-Փարիզում ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին:

Մակրոնը խոստացել է ամրապնդել Եվրամիությունը եւ հաստատուն դարձնել կապերը Եվրամիության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս