Բաժիններ՝

Պուտինը Մակրոնին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակի առթիվ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ֆրանսիայի քաղաքացիները երկիրը ձեզ վստահեցին գլխավորել Եվրոպայի ու ամբողջ համաշխարհային հանրակցության համար ոչ դյուրին ժամանակաշրջանում: Ահաբեկչության եւ մարտնչող ծայրահեղականության սպառնալիքների աճն ուղեկցվում է տեղային հակամարտությունների ծավալմամբ եւ ամբողջ տարածաշրջանների ապակայունացմամբ: Այս պայմաններում առանձնապես կարեւոր է հաղթահարել փոխադարձ անվստահությունը եւ միավորել ջանքերը միջազգային կայունության ու անվտանգության ապահովման համար»,­-ասված է շնորհավորական ուղերձում:

Ռուսաստանի նախագահը հավաստել է «երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հրատապ հարցերի շուրջ կառուցողական համատեղ աշխատանքի պատրաստակամությունը, վստահություն հայտնելով, որ դա համապատասխանում է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների արմատական շահերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031