Բաժիններ՝

Գերմանիայից ապաստան ստանալու դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվն ավելացել է

Գերմանական Der Spiegel պարբերականի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան ստանալու դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվն ավելացել է: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա:

Պարբերականը հայտնում է, որ ապաստանով դիմած անձինք մեղադրվում են Թուրքիայում ապրիլի 15­-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի համար պատասխանատու համարվող գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ: 450­-ի մեջ են նաև Բելգիայում ՆԱՏՕ-­ի ռազմակայանում ծառայության մեջ գտնվող թուրք սպաներ, ինչպես նաև աֆրիկյան երկրներում Թուրքիայի դեսպանություններում գտնվող զինվորական կցորդներ:

Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Գերմանիայից ապաստան է խնդրել Թուրքիայի ավելի քան 7 հազար 700 քաղաքացի: Նախորդ տարի Թուրքիայից արված դիմումներից բավարարվել է միայն ութ տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս