Բաժիններ՝

Մակրոնը Ֆրանսիայի նախագահի կարգավիճակում առաջին այցը կկատարի Բեռլին

Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը: Դա CNews հեռուստաալիքի եթերում հաստատել է Սիլվի Գուլարը՝ եվրապատգամավորը եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչը, որը հանդես է գալիս հաջակցություն «Հառաջ» շարժման առանորդ Էմանուել Մակրոնի:

«Նախագահի կարգավիճակում իր առաջին այցը Էմանուել Մակրոնը կկատարի Գերմանիա»,­-ասել է Գուլարը: Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում Մակրոնն ինքը քանիցս հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում իր արտաքին
քաքաղական գործունեությունն սկսելու նման պլանների մասին:

Մայիսի 7­-ին ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո Մակրոնն
արդեն հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որն անցել է «շատ ջերմ մթնոլորտում», ինչպես հայտնել են նրա շարժման ներկայացուցիչները:

Նույն այդ աղբյուրների տեղեկությունների համաձայն, որոնք ներկայացրել է «Ֆրանսպրես» գործակալությունը, Բեռլին Մակրոնի այցը «կլինի շատ կարճատեւ», հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս