Բաժիններ՝

ՌԴ-ն բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ

Ռուսաստանը ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բանաձեւի նախագիծ է ներկայացրել հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրի, որն ստորագրվել է մայիսի 4-­ին Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը: Այդ մասին ՏԱՍՍ-­ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն
առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում:

«Հաստատում եմ, որ բանաձեւի նախագիծը ներկայացված է»,­-ասել է մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:

Դիվանգետների տեղեկատվության համաձայն՝ փաստաթղթի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթվա սկզբին, հավանաբար. մայիսի 8­-ին կամ 9­-ին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, մայիսի 4-­ին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա­4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին: Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները.

Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա­աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:

Անվտանգության գոտիներն ստեղծվելու են Սիրիայի Իդլիբի նահանգում, Լաթաքիայի, Հալեպի եւ Համայի տարածքներում, Սիրիայի հարավում՝ Դերաայի եւ Քունեյթրայի նահանգներում: Այնտեղ արգելվելու է զենքի կիրառումը: Բացի այդ տարածաշրջաններ կհասցվի մարդասիրական օգնություն, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս