Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվել է իշխող կուսակցության նախկին պատգամավորը

Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ձերբակալվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 2011 թվականին պատգամավոր ընտրված Ահմեթ Թևֆիք Ուզունը: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk­-ը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել է հուլիսի 15­-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու առնչությամբ Մերսինի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15­-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Գյուլենը հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ փորձը կազմակերպել է հենց Էրդողանը երկրում իր իշխանությունն ավելի ամրապնդելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031