Բաժիններ՝

«Կեցցե՜ Մակրոն-նախագահը». Մակրոնը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 7-­ին համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորել է Մակրոնին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչի մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ «նրա համոզիչ հաղթանակը հավաստում է մեր հայրենակիցների մեծամասնության ձգտումը միավորվելու հանրապետության արժեքների շուրջը»: Օլանդի կարծիքով՝ ընտրողները «հավաստեցին իրենց հավատարմությունը Եվրամիությանը եւ
Ֆրանսիայի բաց պահվածքը շրջա աշխարհի հանդեպ»։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով շնորհավորել է Մակրոնին, ինչի մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Նա գնահատել է միասնական եւ աշխարհի հանդեպ բաց Եվրամիության պաշտպանության նրա ջանքերը նախընտրական պայքարի ընթացքում»,­-նշել է նա:

Մերկելը նաեւ ընդգծել է, որ ուրախ կլինի համագործակցելու նոր նախագահի հետ՝ վստահության հիման վրա, գերմանա­ֆրանսիական բարեկամության ավանդույթների ոգով, հայտնել է Զայբերտը: Գերմանիայի պետության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մակրոնին հավաստիացրել է, որ Բեռլինը մտադիր է պահպանել գորընկերային հարաբերությունները Փարիզի հետ:

Հաղթանակի առթիվ Մակրոնին շնորհավորել է նաեւ ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը: ««Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի ընտրություններում այսօրվա այդ մեծ հաղթանակի առթիվ: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ աշխատելու հնարավորությանը»,­-գրել է Միացյալ Նահանգների ղեկավարն իր Twitter-­ում:

ԱՄՆ-­ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ֆրանսիայում կայացած ընտրություններում Էմանուել Մակրոնի հաղթանակն այն ուժերի պարտությունն է, որոնք ձգտում են միջամտելու ժողովրդավարական գործընթացներին:

«Հաղթանակ Մակրոնի համար, Ֆրանսիայի համար, Եվրամիության համար, խաղաղության համար: Պարտություն նրանց համար, ովքեր միջամտում են ժողովրդավարությանը (բայց զանգվածային լրատվամիջոցներն ասում են, թե ինձ չի կարելի արծարծել դա)»,­-նշված է իր Twitter-­ում Քլինթոնի հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը շնորհավորել է Մակրոնին հաղթանակի առթիվ՝ նրան համարելով «ընտրյալ նախագահ»,-հայտարարել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ վարչապետը «ջերմորեն շնորհավորում է ընտրյալ նախագահ Մակրոնին ընտրություններում նրա հաջողության առթիվ»:

«Ֆրանսիան մեր մերձավոր դաշնակիցներից մեկն է, եւ մենք անհամբերությամբ ենք սպասում նոր նախագահի հետ համագործակցությանը լայն շրջանակի գերակա խնդիրների շուրջը»,­-հավելել է վարչապետի դիվանատան աշխատակիցը: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Էմանուել Մակրոնին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Նա «նախագահ Մակրոնի հետ սերտ համագործակցության հույս ունի առաջիկա տարիներին»:

«Կեցցե՜ս, Էմանուել Մակրոն, կաշխատենք միասին, որպեսզի նոր կյանք ներշնչենք Եվրոպային»,-գրել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն իր Twitter­-ում:

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին իր Twitter­-ում ողջունել է Էմանուել Մակրոնի նախագահ ընտրվելը: «Կեցցե՜ Մակրոն-­նախագահը: Նրա հաղթանակը հույս է Եվրոպայի համար»,­-գրել է Իտալիայի կառավարության ղեկավարը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տարածված շնորհավորական հեռագրում Վարշավայի եւ Փարիզի համագործակցության հույս է հայտնել եվրոպական ինտեգրացման ամրապնդման գործում: Ըստ որում նա արտահայտվել է Ֆրանսիայի նոր նախագահի հետ մոտալուտ հանդիպման օգտին, «սկսելու համար երկխոսություն ապագա ընդհանուր Եվրոպայի շուրջը՝ կառուցված հավասար երկրների եւ ազատ ժողովուրդների փոխադարձ հարգանքի նորմաների վրա»:

Նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակը դարձել Է խորհրդանշական, կարծում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: «Դա խորհրդանշական հաղթանակ Է հովանավորական շարժման նկատմամբ, եւ այն ամրապնդեց հավատը Եվրամիության հանդեպ»,­-ընդգծել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

ՉԺՀ­-ի նախագահ Սի Ցզինպինը հեռագիր է հղել Մակրոնին, որով շնորհավորելէ նրան պետության ղեկավարի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

«ՉԺՀ-­ի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների կայուն եւ առողջ զարգացման պահպանումը շահավետ է ոչ միայն երկու երկրների եւ նրանց ժողովուրդների, այլեւ գլոբալ խաղաղության, կայունության եւ զարգացման համար: Չինաստանը մտադիր է սերտորեն աշխատել ֆրանսիական կողմի հետ՝ Չինաստանի եւ Ֆրանսիայի միջեւ սերտ եւ կայուն համապարփակ ռազմավարական գործընկերությունն ավելի բարձր մակարդակ առաջ մղելու համար»,­-ասված է ուղերձում:

Մակրոնին հաղթանակի առթիվ շնորհավորել է նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: «Իմ շնորհավորանքները Էմանուել Մակրոնին: Ակնկալում եմ, որ Ֆրանսիան կմնա եվրոպայի սրտում եւ մեզ հետ միասին կփոխի Եվրամիությունը, որպեսզի այն ավելի մոտեցին շարքային քաղաքացիներին»,­-գրել է Տայաին Twitter-­ում:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին: «Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին: Երջանիկ եմ, որ ֆրանսիացիներն ընտրեցին եվրոպական ապագան: Միասին Եվրոպան կդարձնենք ավելի ուժեղ ու արդարացի»,­-գրել է Եվրահանձնաժողովի նախագահն իր Twitter-­ում:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Twitter-­ում շնորհավորելով Մակրոնին, գրել է. «Իմ շնորհավորանքները ֆրանսիացի ժողովրդին, որն ընտրեց ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը, այլ ոչ թե բռնակալությունն ու սուտը»:

Ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Էմանուել Մակրոնին շնորհավորել են նաեւ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Բրազիլայի, Մեքսիկայի, Ուկրաինայի եւ բազմաթիվ այլ երկրների ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս