![](/banners/BeFunky-design.jpg)
Պակիստանում 5 մարդ է զոհվել գործարանում պայթյունից
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006799.jpg)
Պակիստանում հյուսիս-արևելքում գտնվող Պակիստանի Փենջաբ նահանգում հինգ մարդ է մահացել գործարանում գազի կաթսայի պայթյունից, կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախնական տվյալներով `կաթսան պայթել է տեխնիկական անսարքության պատճառով: Ոստիկաններն ուսումնասիրում են՝ պարզելու պայթյունի ճշգրիտ պատճառը: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանցից 3-ը գտնվում են ծանր վիճակում: