Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 80 հազարը

Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2912-ի գրանցվել է հիվանդանալու 80 հազար 26 դեպք: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։ Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվելու հետեւանքներից մահացել է 42 մարդ, բոլորն էլ Հուբեյի նահանգում:

Հայտնաբերվել է 202 նոր հիվանդացած (196-ը՝ Հուբեյում): Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 32,6 հազար մարդ, ավելի քան 7 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 44 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով 573 նոր հիվանդացած եւ դրանից մահվան 35 դեպք:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս