Բաժիններ՝

ԱՄՆ-ում դեմոկրատ Փիթ Բութեջաչը հայտարարել է նախընտրական արշավից դուրս գալու մասին

Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը մարտի մեկին դադարեցրել է մասնակցությունը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին: Այդ մասին նա հայտարարել է Սաութ Բենդում ունեցած ելույթի ժամանակ, հեռարձակումը վարել Է CNN հեռուստաալիքը։

«Այսօր երեկոյան ես ընդունեցի իմ նախագահական արշավը դադարեցնելու դժվարին որոշումը,- ասել է Բութեջաչը:- Ես այլեւս չեմ փորձի դեմոկրատներից թեկնածու դառնալ նախագահական ընտրություններում, բայց հնարավորինս ամեն ինչ կանեմ, որպեսզի հունվարից մեզ մոտ նոր դեմոկրատ նախագահ լինի»: Նախկին քաղաքագլուխը չի պարզաբանել, թե ինչու է դուրս գալիս մրցարշավից: Նա նշել է, որ այս փուլում իր համար «ամենից լավ է՝ մի կողմ քաշվել՝ կուսակցության միասնությունը պահպանելու համար»:

Բութեջաչը նախընտրական պայքարի մեջ է մտել 2019 թվականի ապրիլին: Նրան հաջողվել է հաղթանակ տանել փետրվարի սկզբին Այովայի նահանգում կայացած,կուսակցական ակտիվիստների ժողովներում, Նյու Հեմփշիրում կայացած նախնական ընտրություններում (փրայմերիզ) նա զբաղեցրել է երկրորդ տեղը: Հարավային Կարոլինայում փետրվարի 29-ին կայացած փրայմերիզի արդյունքներով Բութեջաչն ստացել է ձայների սոսկ շուրջ 8,2 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս