Բաժիններ՝

Իսրայելում սկսվել են վերջին 11 ամսվա ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրությունները

Իսրայելում մարտի 2-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) բացվել են ընտրատեղամասերը երկրորդ կրկնական եւ վերջին 11 ամսվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններում: Դրանց արդյունքներով կորոշվի 23-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչպես նեւ պետք է կազմավորվի կառավարական կոալիցիա եւ նշանակվի վարչապետ։

Երկրորդ կրկնական խորհրդարանական ընտրություններն անցկացվոււմ են այն պատճառով, որ նախորդ կրկնական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին, վարչապետի պաշտոնակատար եւ «Լիկուդ» կուսակցության արաջնորդ Բենիամին Նաթանյահուն, իսկ հետո նաեւ նրա հիմնական ընդդիմախոս, «Կահոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցը չկարողացան կառավարություն կազմել նրանցից յուրաքանչյուրին հատկացված 28 օրվա ընթացքում:

2019 թվականի ապրիլի 9-ի ընտրություններից հետո Նաթանյահուն նույնպես չէր կարողացել օրենքով իրեն հատկացված 42-օրյա ժամկետում համաձայնության հասնել կոալիցիայի ձեւավորման շուրջ, որը Կնեսետում նվազագույն անհրաժեշտ 61 տեղ կունենար 120-ից: Հաղթելու հիմնական հավակնորդները, ինչպես եւ նախորդ երկու անգամ, երկուսն են՝ «Լիկուդը» եւ «Կահոլ-Լավանը», բայց գլխավոր ինտրիգն այն է, թե կկարողանա արդյոք հաղթողը կայուն կառավարություն կազմել: Ժամանակակից Իսրայելի ողջ պատմության ընթացքում ընտրություններին մասնակցած կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել 61 մանդատ ստանալ 120 տեղանոց խորհրդարանում, ուստի արդյունքների հայտարարումից հետո ստեղծվում են կառավարական կոալիցիաներ:

Էկզիթպոլերի արդյունքները կհրապարակվեն Երեւանի ժամանակով 24:00-ին ընտրական տեղամասերի փակումից անմիջապես հետո, իսկ ձայների հաշվման առաջին պաշտոնական տվյալներն սպասվում են դրանից մի քանի ժամ անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս