
Իտալիայում երկարացրել են արտակարգ միջոցները կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ընդունել է դեկրետ, որը երկարացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների գործողության ժամկետը: Ինչպես նշված է կառավարության մամուլի ծառայության՝ մարտի 1-ին հրապարակված հայտարարության մեջ, Լոմբարդիա հյուսիսային մարզի 10 քաղաքներ եւ մեկ քաղաք հարեւան Վենետոյում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության տեղային բռնկումներ, լիակատար մեկուսացման մեջ կմնան մինչեւ մարտի 15-ը։
Դպրոցները մինչեւ մարտի 8-ը փակ կլինեն Լոմբարդիայի, Վենետոյի, ինչպես նաեւ Էմիլիա Ռոմանիայի ամբողջ տարածքում: Այդտեղ չեղյալ են հայտարարվում բոլոր հասարակական, ինչպես նաեւ մարզական միջոցառումները: Այդ նույն միջոցները վերաբերում են երեք քաղաքների՝ Պազերոյին, Ուրբինոյին (Մարկեի մարզ) եւ Սավոնային (Լիգուրիայի մարզ):
է։
Երկրի ամբողջ տարածքում կարգադրվում է խստիվ հետեւել կորոնավիրուսի տարածման կասեցման՝ առողջապահության նախարարության կանոնակարգին, ինչպես նաեւ կատարել տրանսպորտի եւ հասարակական վայրերի սանիտարական մշակում: Մինչեւ մարտի 15-ը երկարաձգվում է կազմակերպված դպրոցական ուղեւորությունների արգելքը: Գործատուներին խորհուրդ է տրված աշխատակիցներին փոխադրել աշխատանքի հեռագործ ռեժիմի:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 1,5 հազարը, 34 մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: