Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ ստորագրել են հանրագիր երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնաթողության պահանջով:
Ադրբեջանի Թովուզի շրջանում մարտի 4-ին տեղի ունեցած պատմաերկրագիտական թանգարանի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զայրացրել են քարտեզի վրա հայկական Ուրարտու և Սիսիան տեղանունները, գրում է minval.az-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ:
Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել սգո արարողությունը 2011 թվական մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի տարելիցի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեց եւ անհայտ կորավ ավելի քան 20 հազար մարդ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Գվատեմալայի կառավարությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել հիվանդության տարածման սպառնալիքի կապակցությամբ։ «Նախարարների խորհրդի ժողովում մենք որոշեցինք տարերային աղետի դրություն հայտարարել ամբողջ ազգային տարածքում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անհապաղ հրապարակման պահից: Ուժեղացնում ենք սահմանային հսկողությունը»,- հայտարարել է երկրի նախագահ Ալեխանդրո Ջամաթեին Twitter-ում: Նա նշել է, որ […]
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին:
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 143 նոր հիվանդացած:
Չինաստանի կառավարությունը բնակչությանը պաշտոնապես թույլատրել է ուտել դիետիկ գորտեր եւ որոշ տեսակների կրիաներ, չնայած նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սննդի մեջ վայրի կենդանիների մսի գործածման համազգային արգելքին:
007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից նոյեմբեր է հետաձգվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:
Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը:
Եվրոպայի վեց երկրներ հիմնել են Եվրամիության Արագ հակազդման կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ:
Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են հիվանդանոց եւ կարանտինային կենտրոն տեղավորել անմարդաբնակ կղզիներից մեկում կորոնավիրուսով ախտահարվածների համար:
United Airlines ամերիկյան ավիաընկերությունն ապրիլից կկրճատի չվերթների թիվը, կդադարեցնի նոր աշխատակիցների ընդունումը, իսկ գործող աշխատողներին խնդրում է կամավոր չվճարվող արձակուրդ գնալ կորոնավիրուսի պատճառով թռիչքների պահանջարկի կրճատման ֆոնին։
Սիրիայի Իդլիբի շրջանում կեսգիշերից սկսվող զինադադարով ավարտվեց Պուտինի և Էրդողանի շուրջ 6 ժամ տևած հանդիպումը։ Հանդիպմանը հաջորդեց լրատվամիջոցների հետ հանդիպումը, որի ընթացքում կողմերը հանդես եկան հայտարարությամբ ու ներկայացրին երկրու երկրների միջև կնքված նախկինում ստորագրված համաձայնագրերին կցվող հավելյալ հուշագիրը:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) կանխատեսում է, որ 2020 թվականին ավիափոխադրողները կարող են 63-113 մլրդ դոլարի չափով վնաս կրել պահանջարկի անկման պատճառով՝ կապված նոր կորոնավիրուսի բռնկման հետ:
Սիրիայի կառավարական բանակը Դադիխ բնակավայրում, որը գտնվում է Իդլիբ նահանգի М5 մայրուղու վրա, հետ է մղում ահաբեկիչների հարձակումները:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ:
Flybe բրիտանական ավիաընկերությունը՝ Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը, արտաքին կառավարման ներքո է անցել մարտի 5-ից` նրան 100 մլն ֆունտ վարկ հատկացնելու կառավարության հրաժարումից հետո:
«Թուրքիայի ԱԳ նախարարը պատահական չի հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և դրանց անդրադարձին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի վրա։
Դելիի իշխանությունները հանձնարարել են փակել տարրական դպրոցները եւ անջատել կազմակերպությունների կենսաչափական համակարգերը կորոնավիրուսի հնարավոր տարածման պատճառով:
Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ:
Մարտի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՀ-ի առողջապահության նախարար Զվելինի Մկիձեն։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ճանապարհներին սկսել են հսկիչ անցակետեր տեղակայել, որպեսզի սահմանափակվեն ուղեւորությունները քաղաքների միջեւ, եւ հանձնարարել է համաքաղաքացիներին՝ ավելի քիչ օգտագործել թղթադրամներ:
Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով ռուսական «Эхо Москвы» կայքին, ներկայացնում են կայքի բլոգերներից ռուս քաղաքագետ Իվան Չումակովի դիտարկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) Իդլիբի վերաբերյալ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից ներկայացվող առաջարկների քննարկումը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Եվրամիությունն ուշադիր հետեւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի համագործակցության շուրջ իրադրության զարգացմանը եւ կոչ է անում Թեհրանին՝ ավելի սերտորեն փոխգործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ նրան տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ:
Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում:
Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի: