Բաժիններ՝

«Չեղարկեք անիծյալ պատժամիջոցները, որոնք խանգարում են մեզ պայքարել կորոնավիրուսի դեմ». Խեսամեդդին Աշենա

ԱՄՆ-ը պետք է չեղարկի Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, որոնք խանգարում են երկրին պայքարելու կորոնավիրուսի դեմ: Այս կոչով մարտի 2-ին հանդես է եկել Իրանի նախագահի խորհրդական Խեսամեդդին Աշենան։

«Չեղարկեք անիծյալ պատժամիջոցները, որոնք խանգարում են մեզ պայքարել (կորոնավիրուսի դեմ)»,-գրել է նա Twitter-ում:

Աշենան նշել է, որ որքան ավելի շատ հիվանդությունը տարածվի Իրանում, այնքան ավելի կմեծանան այն բանի շանսերը, որ այն կհասնի (ուրիշ երկրներ)»: «Վիրուսը միջազգային խնդիր է»,-ասել է նա:
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում վարակվածների թիվը կազմում է 978, գրանցվել է մահվան առնվազն 54 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031