Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, մահացել է 66 մարդ
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, գրանցվել է մահվան 66 դեպք: Այս տվյալները մարտի 2-ին հրապարակել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան։
«Հայտնաբերվել է կորոնավիրուսի 1501 դեպք»,-ասված է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում է, որ «հիվանդության զոհերի թիվը հասել է 66-ի»: Ավելի վաղ հաղորդվել էր 978 հիվանդացածի եւ 54 մահացածի մասին:
Իրանի առողջապահույթան նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներն ի հայտ են բերվել Ղոմի նահանգում: Վիրուսի տարածման կապակցությամբ փակվել են դպրոցները, մեկ շաբաթով աշխատանքը դադարեցրել է Մեջլիսը (խորհրդարանը), հաղորդել է ՏԱՍՍ-ը: