Բաժիններ՝

Ֆրանսիացիներն առաջին անհրաժեշտության իրերի պաշար են տեսնում COVID-19-ի տարածման պատճառով

Ֆրանսիայի բնակիչներն ակտիվորեն մակարոնեղենի եւ առաջին անհրաժեշտության իրերի պաշար են տեսնում այն երկյուղների պատճառով, թե կարող է այդ մթերքների պակաս առաջանալ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին մի քանի օրում Ֆրանսիայում 60 տոկոսով աճել են մակարոնի, 25 տոկոսով՝ ալյուրի, 20 տոկոսով՝ բրնձի վաճառքները: Բացի դրանից, ֆրանսիացիները գնում են նաեւ զուգարանի թուղթ եւ մանկական պամպերսներ:

Մինչդեռ մատակարարները հավաստիացնում են, որ կորոնավիրուսի պատճառով խանութներին սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի մատակարարման ոչ մի կարգի խնդիրներ չեն առաջանա:

Վերջին տվյալներով՝ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 90,8 հազարը: Ֆրանսիայում հայտնաբերվել է գրեթե 200 ախտահարված: Կորոնավիրուսի տարածման թեման շատ ակտիվորեն է լուսաբանվում Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցներում: Մարտի 3-ին ավելի վաղ BFM-TV-ն հայտնել է, որ Ֆրանսիայում 2020 թվականի չորրորդ շաբաթվանից կտրուկ աճել են Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքները, ինչն ըստ ժամանակի համընկել է COVID-19-ի տարածման հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս