Բաժիններ՝

ԱՄՆ-ում ինը մարդ է զոհվել տոռնադոյից

Տոռնադոյի հետեւանքով ինը մարդ է զոհվել ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները։ Տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ չորս մարդ զոհվել է Պատնամի օկրուգում, երկուսը՝ Նեշվիլ քաղաքում, երկուսը՝ Ուիլսոնի օկրուգում, եւս մեկը՝ Բենթոնի օկրուգում:
Տոռնադոյի հետեւանքով կան նաեւ տուժածներ, բայց նրանց թիվը չի ճշտվում:
Մարտի 3-ին ավելի վաղ տեղեկացվել է, որ հզոր տոռնադոն պատուհասել է Նեշվիլ քաղաքն ու նրա արվարձանները: Ավերվել է ավելի քան 40 շենք, պոկվել են բնակելի տների տանիքներ, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031