Բաժիններ՝

Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսի անալիզները կանեն պետբյուջեի հաշվին

Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել լիովին փոխհատուցել նոր կորոնավիրուսի հայտնաբերման անալիզների կատարման վճարը: Մարտի 3-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն: «Մենք դա ամբողջությամբ կվճարենք պետբյուջեից»,- ասել է նա:

Առայժմ մեկ անալիզ կատարելն արժե 13-ից մինչեւ 18 հազար իեն (120-ից մինչեւ 170 դոլար): Դրա ծախսերն այժմ լիովին կմարվի բժշկական ապահովագրության պետական մասի հաշվին: Այս պահին Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն արեն մոտենում է հազարին: 12 մարդ մահացել է Վարակվածների հիմնական մասը (706) Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներ են եւ անձնակազմի անդամներ, որը մարտի 1-ին լքեց անձնակազմի վերջին խումբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031