Բաժիններ՝

Նոր տվյալներ Իրանում կորոնավիրուսով վարակվածների մասին

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 800-ով՝ մինչեւ 2336, զոհերի թիվը հասել է 77-ի: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռըզա Ռայիսին։

«Վերջին տվյալների համաձայն, վարակման նոր դեպքերի թիվը 835 է, մահվան ելքով նոր դեպքերինը՝ 11: Ընդամենն այս տվյալների հաշվառմամբ՝ վարակման դեպքերի թիվն ավելացել է մինչեւ 2336, մահացել է 77 մարդ: Ուրախալի ՝, որ ապաքինվել է 435 մարդ»,-հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարարը IRINN-ի եթերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս