Բաժիններ՝

Պուտինը և Մերկելը քննարկել են Իդլիբի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Առարկայորեն քննարկվել են սիրիական կարգավորման հարցերը՝ նկատի առնելով ապաէսկալացիայի Իդլիբի գոտում իրադրության ներկայիս սրումը: Այդ համատեքստում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031