
«Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրները ազատվել են աշխատանքից. Hraparak.am

Այսօր փոփոխություն է տեղի ունեցել «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի խմբագրակազմում: Աշխատանքից ազատվել են գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը՝ հղելով Մոսկվայի իր հեղինակավոր աղբյուրին: Պաշտոնապես տեղեկությունը աղբյուրին առայժմ չի հաջողվում ճշտել ուշ ժամի պատճառով:
Պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Hraparak.am-ի աղբյուրը հայտնում է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը դիմեց ՌԴ գլխավոր դատախազություն` ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: