Բաժիններ՝

«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ մենք չկարողացանք կանխատեսել կորոնավիրուսի տարածման մասշտաբը, և շատ վարակվածներ ստիպված սպասում են իրենց տներում». Կիմ Գան Նիպ

Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողացել կանխատեսել Տեգու քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասշտաբը, որտեղ այժմ հիվանդասենյակները չեն բավականացնում, ուստի շուրջ 1800 վարակվածներ հոսպիտալացման հերթի են սպասում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Կիմ Գան Նիպը։

«Տեգուում շուրջ 1800 հաստատված վարակվածներ չեն կարող հոսպիտալացվել կամ հայտնվել մասնագիտացված բուժական կենտրոնում եւ սպասում են իրենց հերթին: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ մենք չկարողացանք կանխատեսել կորոնավիրուսի տարածման մասշտաբը, եւ շատ վարակվածներ ստիպված սպասում են իրենց տներում»,- ճեպազրույցում հայտնել է Կիմ Գան Նիպը: Հարավային Կորեան արդեն գրանցել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 4 812 դեպք: Ինչպես հայտնել է Կիմ Գան Նիպը, առավոտյան մահացել է եւս մեկ մարդ, ընդամենը կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 29, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031