COVID-19-ի (հիվանդություն, որը հարուցում է նոր տիպի կորոնավիրուսը) համաճարակն աշխարհի երկրներում կպահպանվի առնվազն մինչեւ այս տարվա հունիս:
Չինաստանում հյուրանոցի փլվելու զոհերի թիվը, հյուրանոց, որն օգտագործվում էր որպես այն անձանց կարանտինի վայր, որոնք սերտ շփում էին ունեցել COVID-19 կորոնավիրուսով վարակվածների հետ, ավելացել է մինչեւ 11, եւս 21 հոգի դեռեւս գտնվում է փլվածքների տակ, հաղորդել է «Ժենմին ժիբաո» թերթը։
Անհայտ անձինք մարտի 9-ին մահափորձ են կատարել Սուդանի վարչապետ Աբդալա Համդուկի դեմ:
Հնդկաստանի բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Քերալայի նահանգից 3 տարեկան երեխայի մոտ, որն այս հիվանդությամբ ամենափոքրահասակ պացիենտն է դարձել երկրում:
Նյու Յորքում խուճապ է տիրում, կորոնավիրուսի պատճառով մարդիկ, մեծ հերթեր կանգնելով, գնում են ձեռքերի հականեխիչներ, մաքրող միջոցներ, ջուր եւ առաջին անհրաժեշտության իրեր, իսկ աշխարհում ամենամարդաշատ հրապարակներից մեկը՝ Times Square-ն, աչքի առաջ դատարկվում է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան չեղարկել է իր բոլոր աշխատանքային միջոցառումները եւ իր նստավայրում 14 օր կարանտինի մեջ կգտնվի երկրում COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտու իրադրության շուրջ:
Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից, որոնք կազմակերպվել էին մարզադաշտերում եւ ցուցահանդեսային կենտրոններում, 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի արեւմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք բացահայտելու մասին:
ԱՄՆ-ում արձանագրվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման 512 դեպք, 21 մարդ մահացել է:
Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը մարտի 9-ի դրությամբ սկսել է դանդաղել, անցած մեկ օրում նոր վարակ է հայտնաբերվել միայն Ալբանիայում եւ Բանգլադեշում։
Կորոնավիրուսի հետ կապված անհանգստության այս ալիքի ներքո ԱՄՆ-ի Կոնգրեսը հեշտությամբ հաստատեց ավելի քան 8 միլիարդ դոլարի արտակարգ հատկացումների ծրագիրը: Այդ գումարից երեք միլիարդը պիտի ծախսվի հիվանդության դեմ պատվաստանյութը հայտնաբերելու աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շուրջ 6 ժամ տևած բանակցությունների արդյունքում կրկին հրադադար հաստատվեց Սիրիայի Հյուսիսում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:
Մարտի 6-ին ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք:
Համաշխարհային կինոինդուստրիան կարող է մինչեւ հինգ միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ցուցադրությունների չեղարկման պատճառով:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկում միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը:
Հայաստանի սահմանին մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը դժվար է ասել. գուցե դրանով հակառակորդը ստուգում էր մեր հնարավորություններն ու մեր դիրքապահների զգոնությո՞ւնը, և, փոխարենն այս պայմաններում մեր իշխանությունը զբաղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, հայտարարություններ և հակաքայլեր անի, քարոզարշավ է անում։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառներից ելնելով, որոնք մի քանիսն են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով վերջին օրերին մամուլում տարածված տեղեկությունը, թե չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ:
Իսպանիայի իրավապահները հանցավոր խմբի դեմ գործողության ընթացքում ձերբակալել են գրեթե 90 մարդու, որոնք կասկածվում են միգրանտների անօրինական տեղափոխմամբ և թմրանյութերի մաքսանենգությամբ:
Ռուսաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 14 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ մարտի 7-ին 4 նոր դեպք է գրանցվել:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի, մահացու ելքով դեպքերը կազմել են 145: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցել Մալթայի Հանրապետությունում:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 684-ի:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 100 հազարի շեմը:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu):
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, վարակվել է կորոնավիրուսով:
Թայլանդի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպքը: