Բաժիններ՝

ԱՄՆ-ի մայրաքաղաքում կարող են վերացնել հանրային տրանսպորտով երթևեկելու վճարը. WP

ԱՄՆ-ի Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի բնակիչներին կարող են ազատել հասարակական տրանսպորտով երթեւեկելու համար իրենց գրպանից վճարելու պարտականությունից: Համապատասխան դրույթի նախագիծն այս շաբաթ կներկայացնի քաղաքային խորհրդի անդամ, դեմոկրատ Չառլզ Ալենը, ինչի մասին հայտնել է The Washington Post թերթը։

Ենթադրվում է, որ իշխանություններն օկրուգի տարածքում մշտապես բնակվող քաղաքացիներին ամսական 100 դոլար կփոխանցեն SmarTrip տրանսպորտային քարտի վրա մետրոյով եւ ավտոբուսով երթեւեկելու համար: Ալենի հաշվարկներով՝ նախաձեռնության իրագործումը, որը կվերաբերի 118 հազար քաղաքացիների, տարեկան կպահանջի մինչեւ 151 մլն դոլար:

Նախագիծն առաջին հերթին միտված է սակավ ապահովված վաշինգտոնցիների զբաղվածության խնդրի լուծմանը, որոնք միշտ չէ, որ միջոցներ ունեն աշխատավայր հասնել հեռավոր շրջաններից: Իսկ մետրոն կկարողանա վճարված ուղեւորությունների տեսքով լրացուցիչ դրամական մուտքերն օգտագործել ենթակառուցվածքի զարգացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս