Բաժիններ՝

Իդլիբում սիրիական ինքնաթիռը խոցվել է թուրքական օդուժի «օդ-օդ» դասի հրթիռով. աղբյուր

Սիրիական ռազմական ինքնաթիռը մարտի 3-ին խոցվել է թուրքական ռազմաօդային ուժերի «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Իդլիբի նահանգի Մաարեթ-Նուուման քաղաքի շրջանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական զինվորական մի աղբյուր:

«Տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Երեւանի ժամանակով 13:03-ին) մեր ռազմական ինքնաթիռը, որն Իդլիբի նահանգի հարավում առաջադրանք էր կատարում ահաբեկչական խմբավորումների դեմ, ենթարկվել է հրթիռահարվածի, որն արձակվել է թուրքական ռեժիմի ուժերի ինքնաթիռից, ինչը նրա կործանման է հանգեցրել Մաարեթ-Նուումանից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում»,-հայտարարել է աղբյուրը:

Անձնակազմի ճակատագրի մասին տվյալներ առայժմ չկան: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ թուրք զինվորականները սիրիական Իդլիբի երկնքում խոցել են Սիրիայի ռազմաօդային ուժերի L-39 ինքնաթիռը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս