Բաժիններ՝

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են 2011 թվականի ցունամիի զոհերի հիշատակի արարողությունը

Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել սգո արարողությունը 2011 թվական մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի տարելիցի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեց եւ անհայտ կորավ ավելի քան 20 հազար մարդ: Մարտի 6-ին կայացած նիստում ընդունված որոշման համաձայն՝ վարչապետ Սինձո Աբեն եւ նրա կաբինետի անդամները, հարգելով զոհվածների ընտանիքների զգացմունքները, կանցկացնեն լռության րոպե կառավարության ղեկավարի նստավայրում, որը նաեւ կընթերցի ազգին հղած սգո ուղերձը։

Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 9 մագնիտուդով ուժգին երկրաշարժը մի քանի շրջաններում ցունամի առաջացրեց ավելի քան 40 մետր բարձրությամբ: Այն մոլեգնեց երկրի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարեւելյան ափին եւ հանգեցրեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի: Ցունամին գործնականում ոչնչացրեց ամբողջ ափամերձ գոտին Միյագիի, Իվատեի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1050-ը, մահացել է 12 մարդ: Վարակվածների թվում մեծամասնությունը (696 մարդ) բաժին է ընկնում Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներին եւ անձնակազմին, որը մտել է Յոկոհամայի նավահանգիստ եւ այնտեղ ենթարկվել կարանտինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս