Նավթի համաշխարհային գները 3 տոկոսով իջնում են այն մասին հաղորդումներից հետո, որ սաուդյան Saudi Aramco-ն եւ Էմիրությունների ADNOC-ը պատրաստ են ավելացնել արտադրական կարողությունները, վկայում են սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի բարձրագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման:
Հանրային առողջապահության ներկայացուցիչները եւ ազգային կառավարությունները պետք է ոչ միայն աշխատեն զսպել կորոնավիրուսի տարածումը, այլեւ պայքարեն դրա վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ:
Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում:
Մարտի 11-ին սոցցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի դարձավ, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov)։
Մահվան պատճառն ու հանգամաներքները սկզբնաղբյուր գրառման մեջ չէր նշվում։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց, որ փոխգնդապետ Քյարիմովը մահացել է մարտի 10-ին՝ լյարդի ցիռոզից։
Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov) Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov) Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 14 կորուստ։
Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է գրեթե 250-ով եւ հասել 1024-ի: Այդ մասին ասված է տարածաշրջանի կառավարությանն առընթեր առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ։
Փորձագետները պնդում են, որ նոր կորոնավիրուսով կարող է վարակվել բնակչության մինչեւ 70 տոկոսը, քանի որ դրա դեմ առայժմ պատվաստումներ չկան:
Լոս Անջելեսի օպերայի կողմից նախաձեռնված հետաքննությունը ցույց է տվել, որ անվայել վարքագծի կապակցությամբ օպերային հայտնի երգիչ Պլաչիդո Դոմինգոյի հասցեին հնչած մեղադրանքներն արժանահավատ են։
Իտալիայի Վարեզե նահանգի Բժիշկների միության նախագահ, Բուստո-Արսիցիո քաղաքից (Լոմբարդիա) թերապեւտ Ռոբերտո Ստելլան կորոնավիրուսի առաջին զոհն է դարձել պրոֆեսիոնալ բժշկական հանրակցությունից: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։
Սահմանները փակելը համարժեք պատասխան չէ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Uորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք են գրանցել Լիբանանում, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի:
Վրաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչեւ ապրիլի 1-ը:
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի, մեկ օրում զոհերի թիվն ավելացել է ռեկորդային 63-ով, ընդամենը վարակվել է ինը հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։
Կիեւում կորոնավիրուսի հայտնվելը կանխելու համար քաղաքապետարանը որոշել է մարտի 12-ից կիրառել սահմանափակիչ միջոցներ: Մասնավորապես, քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, մարզական եւ արվեստի դպրոցների աշխատանքը, ֆեյսբուքում հայտարարել էքաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն։
Պետդուման մարտի 11-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել է օրենք Սահմանադրության մեջ ուղղում կատարելու մասին, որը ներկայացվել էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյում առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 41-ը՝ վերքեր ստացել երկու գնացքների բախման հետեւանքով:
Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Նոր տիպի կորոնավիրուս են ախտորոշել Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենի՝ Չեխիայի վերջին թագավորի եւ Ավստրո-Հունգարիայի կայսր Կառլ Ա-ի (1916 – 1918) թոռան, Հաբսբուրգների տան (միապետների առավել հզոր գահատոհմերից մեկը, որը 1306-ից մինչեւ 1918 թվականը կառավարել է Եվրոպայի շատ երկրներում) գործող ղեկավարի մոտ:
Boeing օդատիեզերական կորպորացիայի ուղղակի եւ անուղղակի վնասները Boeing 737 MAX մոդելի երկու ինքնաթիռների կործանման հետեւանքով կգերազանցեն 18,7 մլրդ դոլարը:
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է բարելավման բացահայտ միտում դրսեւորել. վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1578 մարդ, վարակվել է ընդամենը 24 հոգի, արձանագրվել է 22 մահաբեր վախճան։
Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է իր արատասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պայմաններում աշխարհում ստեղծված իրադրության կապակցությամբ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը
Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտնել է, որ իր մոտ Covid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Իրանի իշխանություններին կոչ է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին։
Հինգ մարդ է զոհվել Ավստրալիայի հյուսիս-արեւելքի Քվինսլենդի նահանգում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում:
Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
«Երեքշաբթի օրվա երեկոյի դրությամբ 37 նահանգներում եւ Վաշինգտոն քաղաքում կորոնավիրուս է հայտնաբերվել առնվազն 1004 մարդու մոտ, վիրուսով վարակված 31 մարդ մահացել է»,- գրում է թերթը՝ վկայակոչելով տվյալների սեփական բազան:
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով հրաժարվել է մասնակցել Bushfire Relief համաշխարհային շրջագայության շրջանակում