
Նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել Կորսիկայում

Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում: Այդ մասին հայտնել է առողջապահության տարածաշրջանային գործակալությունը (ARS)։ Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում կազմում է 285:
«ARS-ի մասնաճյուղը հաստատել է Կորսիկայում COVID-19-ով երեք մարդու վարակվելը… Նրանց վիճակը չի վկայում հիվանդության ծանր ընթացքի մասին»,-ասված է հայտարարության մեջ, որը Twitter-ում զետեղել է Վերին Կորսիկայի դեպարտամենտի պրեֆեկտուրան:
Նշվում է, որ բոլոր երեքն էլ մեկուսացված են Այաչո կոմունայի հիվանդանոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: