Բաժիններ՝

United Airlines-ն աշխատակիցներին իրենց հաշվին արձակուրդ կուղարկի կորոնավիրուսի պատճառով

United Airlines ամերիկյան ավիաընկերությունն ապրիլից կկրճատի չվերթների թիվը, կդադարեցնի նոր աշխատակիցների ընդունումը, իսկ գործող աշխատողներին խնդրում է կամավոր չվճարվող արձակուրդ գնալ կորոնավիրուսի պատճառով թռիչքների պահանջարկի կրճատման ֆոնին։

Ընկերությունը հայտնել է, որ միջազգային փոխադրումները կկրճատվեն 20 տոկոսով, այդ թվում՝ դեպի Ասիա՝ 50 տոկոսով, դեպի Եվրոպա՝ 10 տոկոսով, դեպի Լատինական Ամերիկա՝ 5 տոկոսով:

Ներքին փոխադրումները կկրճատվեն 10 տոկոսով, բայց ԱՄՆ-ի քաղաքների միջեւ չվերթերն ընկերությունը չի չեղարկի, այլ պարզապես կնվազեցնի թռիչների թիվը:

United Airlines-ն առաջինը կդառնա ԱՄՆ-ի ավիափոխադրողների շրջանում, որը կնվազեցնի չվերթների թիվը երկրի ներսում, նշում է AP-ն: Ավելի վաղ գերմանական Lufthansa-ն հայտարարել է, որ ժամանակավորապես չվացուցակից 150 ինքնաթիռ դուրս կբերի պահանջարկի անկման պատճառով:

Flybe բրիտանական տարածաշրջանային ավիափոխադրողը կորոնավիրուսի բռնկումն է համարել սնանկացման պատճառներից մեկը: Մարտի 5-ին ավիաընկերությունն անցել է արտաքին կառավարման ներքո եւ չեղարկել բոլոր թռիչքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս