Բաժիններ՝

«Որտե՞ղ է մեր հայրենիքը». Ալիևին զայրացրել են քարտեզի վրա Ուրարտու և Սիսիան տեղանունները

Ադրբեջանի Թովուզի շրջանում մարտի 4-ին տեղի ունեցած պատմաերկրագիտական թանգարանի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զայրացրել են քարտեզի վրա հայկական Ուրարտու և Սիսիան տեղանունները, գրում է minval.az-ը։

Աղբյուրը գրում է, որ Ալիևը մասնակցել է թանգարանի բացման արարողությանը, ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին և նկատողություն է արել շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մամեդ Մամեդովին:

«Սա ո՞ր դարի քարտեզ է։ Պետք է գրել։ Յուրաքանչյուր քարտեզի տակ պետք է գրված լինի, թե որ դարին է այն վերաբերում, քանի որ փոխվել են պետությունները, փոխվել են սահմանները։ Որտեղի՞ց եք վերցրել այս քարտեզը։ Մշակույթի նախարարությունի՞ց։ Հին անվանումներ են գրված, օրինակ՝ Սիսիանը։ Այն ժամանակ չկար Սիսիան անվանումը, հետո ինչ-որ մեկը հորինեց այն։ Բացի Մինգեչաուրից, քարտեզի վրա Ադրբեջանի ներկայիս տարածքում ոչ մի պատմական անուն գրված չկա, թեև Բարդան, Գաբալան, Նախիջևանը մեր հնագույն քաղաքներն են եղել։ Այս քարտեզի վրա ոչինչ հնարավոր չէ հասկանալ։ Տեսե՛ք, թե ինչ տառերով է գրված Ուրարտուն։ Սա պետք է դիտարկել։ Կապվեք Մշակույթի նախարարության հետ։ Քարտեզները պետք է ճշգրիտ լինեն»,- ասել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ անհասկանալի է, թե պատմական որ ժամանակաշրջանին է վերաբերում այդ քարտեզը:

«Կարծում եք՝ կարելի է կախել քարտեզն ու մոռանա՞լ դրա մասին։ Այս քարտեզը մեր պատմությունն է։ Երեխաները կայցելեն և ի՞նչ պետք է սովորեն այս քարտեզից։ Ու սա, ընդ որում, մանկական սենյակ է։ Իսկ եթե երեխան հարցնի՝ ի՞նչ է սա, որտե՞ղ է իմ հայրենիքը, որտե՞ղ են իմ հնագույն քաղաքները։ Այնինչ, այդ ամենի փոխարեն քարտեզի վրա նշված է Ուրարտուն»,- հավելել է նա։

tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս