Բաժիններ՝

Իտալիայում կարգելեն ձեռքսեղմումներն ու համբույրները

Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը:

Բացի դրանից, արդեն հայտարարված է Վերոնայում «Վինիտալի» գինու ցուցահանդես-տոնավաճառն ապրիլից հունիս փոխադրելու եւ մարտին Հռոմ-Օսետիա կիսամարաթոնը չեղարկելու մասին։

Կանոնների մշակմամբ, որոնք կնարառվեն կառավարական նոր դեկրետում, զբաղվում է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի կազմած գիտատեխնիկական կոմիտեն: Ինչպես նշել է հրատարակությունը, նոր դեկրետը կարող է ընդունվել մարտի 4-ին ի լրումն մարտի 1-ին ընդունված արդեն նախորդ դեկրետի: Այլ բաների թվում դիտարկվում է 30 օրով ցանկացած ժողովների՝ կոնգրեսների, խորհրդաժողովների, համերգների եւ մարզական միջոցառումների արգելումը: 75-ից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ է տրված դուրս չգալ տնից:

Կառավարությունը նաեւ կարող է ընդլայնել «կարմիր գոտու» տարածքը, որի մեջ առայժմ մտնում են Լոմբարդիայի հյուսիսային մարզի 10 քաղաքներ եւ հարեւան Վենետոյի մեկ քաղաք, որտեղ տեղի են ունեցել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տեղային բռնկումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս