Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը

Սիրիայի Իդլիբի շրջանում կեսգիշերից սկսվող զինադադարով ավարտվեց Պուտինի և Էրդողանի շուրջ 6 ժամ տևած հանդիպումը։ Հանդիպմանը հաջորդեց լրատվամիջոցների հետ հանդիպումը, որի ընթացքում կողմերը հանդես եկան հայտարարությամբ ու ներկայացրին երկրու երկրների միջև կնքված նախկինում ստորագրված համաձայնագրերին կցվող հավելյալ հուշագիրը:

«Այսօր մենք քննարկեցինք Սիրիայի Իդլիբ նահանգի շատ սուր իրավիճակ: Այս տարվա սկզբից ի վեր այնտեղ գործող բանդաների խմբավորումները կտրուկ մեծացրել են իրենց ակտիվությունը. նրանք պարբերաբար ռմբակոծում էին ինչպես Սիրիայի կառավարական ուժերը, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերի դիրքերը:

Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականի հարցում, սակայն ամեն անգամ դժվարին պահերին, հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ մինչ օրս հաջողվել է շփման եզրեր գտնել ի հայտ եկող վիճահարույց թեմաների շուրջ և հանգել ընդունելի որոշումների: Այդպես տեղի է ունեցել նաև այս անգամ»,- Պուտինին մեջբերում է ТАСС գործակալությունը:

Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների ստորագրությամբ հաստատված հավելյալ հուշագրի ռուսերեն և թուրքերեն լեզուներով տարբերակները հրապարակվել են երկու երկրների արտգործնախարարների՝ Լավրովի ու Չավուշօղլուի կողմից։

Հուշագիրը բաղկացած է մի քանի կետերից: Առաջին դրույթով ճանաչվում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հավատարմությունը միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը։ Երկու կողմերը հերթական անգամ հայտարարել են նաև ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքար մղելու անհարժեշտության մասին։

Համաձայնություն է ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում հաստատել զինադադար։

Տեսանյութեր

Լրահոս