Բաժիններ՝

Գվատեմալայի կառավարությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել

Գվատեմալայի կառավարությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել հիվանդության տարածման սպառնալիքի կապակցությամբ։

«Նախարարների խորհրդի ժողովում մենք որոշեցինք տարերային աղետի դրություն հայտարարել ամբողջ ազգային տարածքում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անհապաղ հրապարակման պահից: Ուժեղացնում ենք սահմանային հսկողությունը»,- հայտարարել է երկրի նախագահ Ալեխանդրո Ջամաթեին Twitter-ում:

Նա նշել է, որ Գվատեմալայում առայժմ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին հաղրդվել է Գվատեմալային սահմանակցող Մեքսիկայում եւ Կոստա Ռիկայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031