Բաժիններ՝

Դելիի իշխանությունները պահանջել են փակել տարրական դպրոցները կորոնավիրուսի պատճառով

Դելիի իշխանությունները հանձնարարել են փակել տարրական դպրոցները եւ անջատել կազմակերպությունների կենսաչափական համակարգերը կորոնավիրուսի հնարավոր տարածման պատճառով: Այդ մասին հայտնել է ANI հրատարակությունը։

«Մեր երեխաների շրջանում COVID-19-ի հնարավոր տարածումը կանխելու համար որպես նախազգուշական միջոցառում Դելիի կառավարությունը կարգադրել է անհապաղ փակել բոլոր տարրական դպրոցները»,-ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ:

Կառավարական դեպարտամենտների, կազմակերպությունների եւ մունիցիպալ ֆիրմաների ղեկավարներին հանձնարարված է դադարեցնել կենսաչափական համակարգերի օգտագործումը:
Մարտի 5-ին ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ երկրում գրանցված է կորոնավիրուսով հիվանդանալու 29 դեպք, երեք հոգի ապաքինվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031