Բաժիններ՝

Չինաստանի բնակիչներնին թույլատրել են գորտ ուտել՝ չնայած կորոնավիրուսին

Չինաստանի կառավարությունը բնակչությանը պաշտոնապես թույլատրել է ուտել դիետիկ գորտեր եւ որոշ տեսակների կրիաներ, չնայած նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սննդի մեջ վայրի կենդանիների մսի գործածման համազգային արգելքին: Այդ մասին ասված է Չինաստանի գյուղատնտեսության եւ գյուղի նախարարության հրապարակած հայտարարության մեջ։

Որոշմանը համապատասխան, այդ մանր կենդանիներն այժմ Չինաստանում կդասվեն «ջրային կենդանիների» կատեգորիային: Իշխանությունները կանոններից բացառություն են արել համապատասխան որոշումն ընդունելուց մեկ շաբաթ անց: Դրա շնորհիվ սնանկացումից կփրկվեն բազմաթիվ ռեստորաններ եւ ագրարային տնտեսություններ, որոնք մասնագիտացած են նրբախորտիկների բուծման եւ վաճառքի բնագավառում:

Պաշտոնական տվյալներով՝ սննդի մեջ գորտի մսի գործածման արգելքը Չինաստանում զգալի եկամուտներից կզրկեր շուրջ 2 միլիոն մարդու եւ կարող էր զարկ տալ գործազրկությանը: Բացի դրանից, տասնյակ միլիոնավոր սպառողներ այլես չէին կարողանա վայելել ավանդական խոհանոցի բազմաթիվ կերակրատեսակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031