Բաժիններ՝

Կրեմլում սկսվել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները

Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Հանդիպումն ընթանում է դեմ առ դեմ: Ինչպես ճշտել է Ռուսաստանի ղեկավարը, Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրությունն այն աստիճան է սրվել, որ պահանջում է ուղղակի անձնական խոսակցություն:

«Ինչպես որ դուք խնդրել էիք, մենք պատրաստ ենք խոսակցություն սկսել դեմ առ դեմ, իսկ հետո անհրաժեշտության դեպքում ներգրավել մեր գործընկերներին»,-ասել է Պուտինը: Թուրքիայի պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ֆինանսների նախարարը, ինչպես նաեւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031