Իրանն սկսել է արգելափակել քաղաքները կորոնավիրուսի տարածման պատճառով
Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ճանապարհներին սկսել են հսկիչ անցակետեր տեղակայել, որպեսզի սահմանափակվեն ուղեւորությունները քաղաքների միջեւ, եւ հանձնարարել է համաքաղաքացիներին՝ ավելի քիչ օգտագործել թղթադրամներ: Այս հայտարարությունները, ինչպես հայտնել Է AP-ն, հեռուստաեթերում արել է գերատեսչության ղեկավար Սայիդ Նամակին։
Նա նշել է, որ վարակման հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 3513-ի, մահացել է 107 մարդ:
Իրանի՝ ավելի վաղ փակված դպրոցներն ու համալսարանները չեն աշխատի մինչեւ Նովրուզ (մարտի 20): Նախարարը նաեւ հայտարարել է, որ ավտոմեքենավարները լցակայաններում չպետք է դուրս գան մեքենաներից, դրանք պետք է լիցքավորեն լցակայանների աշխատակիցները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: