Բաժիններ՝

Իսրայելում փակել են Բեթղեհեմի ելքն ու մուտքը կորոնավիրուսի պատճառով

Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։

«Պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթը հինգշաբթի երեկոյան բանակային հրամանատարության եւ եւ պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի հետ համաձայնեցմամբ փակում է Բեթղեհեմի սահմանները: Իսրայելացիների եւ պաղեստիցիների ուղեւորությունները քաղաք եւ քաղաքից արգելված են»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Որոշումն ընդունվել է պաշտպանության նախարարությունում կայացած արտահերթ խորհրդակցության ընթացքում:
Իսրայելում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մարտի 5-ի երեկոյան հասել է 17-ի: Նաեւ Իսրայելի իշխանություններն ընդլայնել են այն տարածաշրջանների ցուցակը, որտեղից վերադառնալիս իսրայելացիները պարտավոր են երկշաբաթյա կարանտին անցնել, իսկ օտարերկրացիներին թույլ չի տրվում մտնել Իսրայելի տարածք: Այդ ցուցակում Իտալիային, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային, Գերմանիային, Ճապոնիային եւ Հարավային Կորեային, Թաիլանդին, Սինգապուրին, Չինաստանին եւ չինական Հոնկոնգին ու Մակաոյին, ավելացել են Անդորան եւ Սան Մարինոն:

Մարտի 5-ի երեկոյան Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ մեկ ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել պաղեստինյան բոլոր տարածքներում:

Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտեյան նաեւ հայտարարել է, որ արտակարգ դրության 30-օրյա շրջանում պաղեսիտինյան բոլոր տարածքներում փակվում են ուսումնական բոլոր հաստատությունները: Հինգշաբթի ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում կորոնավիրուսով վարակման յոթ ենթադրյալ դեպքի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս