
«Պուտինն ու Էրդողանը դեռ չսատկած արջի մորթին են կիսում իրար մեջ». Իվան Չումակով

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ռուսական «Эхо Москвы» կայքին, ներկայացնում են կայքի բլոգերներից ռուս քաղաքագետ Իվան Չումակովի դիտարկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Չումակովը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները դեռ արջը չսատկած փորձում են նրա մորթին բաժանել իրար մեջ։
Ռուս բլոգերը նաև նմանացրել է Պուտինին և Էրդողանին՝ նրանց անվանելով նույն ձվից ելած երկվորյակներ։
Իվան Չումակովն ասել է. «Երկու երկրների առաջնորդներն էլ Սիրիայի բախումներից քաղաքական շահ են ուզում ստանալ և երկու երկրներում էլ առկա տնտեսական խնդիրների պայմաններում փորձում են իրենց ոտքի կանգնած մնալու համար օգտագործել այս խնդիրը»։
Ռուս բլոգերը արտահայտում է այն միտքը, որ Էրդողանն ու Պուտինը կարծես պայմանավորված կռիվ են անում, որպեսզի հաղթահարեն իրենց քաղաքական իշխանության առջև ծառացող խոչընդոտները։