
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է 31 մարդ

Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 143 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Անցյալ տարվա դեկտեմբերից համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է հիվանդանալու 80 հազար 552 դեպք, մահացել է 3420 մարդ: Վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, մահացել է 29 մարդ, այդ թվում՝ 23-ը՝ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 23,8 հազար մարդ, 5,7 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե 53,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: