Թուրքիայի Մուղլա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IHA գործակալությունը։
Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին կոշտ հայտարարություն է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, իսկ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփին անվանել է «Ռուսաստանի նախագահի փոքր շունը»։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 82.18 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 85.03 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
«Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Եվ, ինչպես ասացինք, Մադրիդի ռազմավարական հայեցակարգում, Սև ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունությունն ազդում է մեզ վրա»։
ԱՄՆ ֆոնդային բորսաների հուլիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ոչ կամավոր է լքել իր հայրենիքը, ուստի պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները:
Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ բարդ իրավիճակ է հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ արևմտյան երկրներն իրավիճակը սրելու բացահայտ փորձեր են ձեռնարկում։
Չինաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ ամերիկյան վարչակազմի կողմից կիրառվող սահմանափակումներին, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով որոշ չինացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված վիզային սահմանափակումները։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին։
Չնայած Հայաստանի որոշմանը` 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը` մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի մուծման հետ կապված իրավիճակը։
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է աշխարհին՝ նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարեւան երկրների հետ հարաբերություններին։
Վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Անցումային փուլում գտնվող երկրները» զեկույցը, որում գնահատվում է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա:
ԵԱՏՄ-ում գրանցված գործազուրկների թիվը մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 13,8 %-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«72 պատգամավոր ունի, վերից վար իրար հետ երևի 10 հոգին են երևում այդ խորհրդարանում, բա էն 60-ն ո՞ւր են: Իսկ այդ 60-ի մեջ շատ հետաքրքիր շերտեր կան: Կան մարդիկ, որոնք նույնիսկ ողբերգություն են ապրում: Բայց միևնույն է, դա ինձ մոտ իրենց չի արդարացնում, կարող է պատժի մեղմացուցիչ հանգամանք լինել ընդամենը»:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը։
Թուրքիան և Հունաստանը որոշել են համագործակցել ԵԱՀԿ-ում կարևորագույն ղեկավար պաշտոններ ստանալու հարցում։ Թուրքիան ձգտում է իր համար ապահովել գլխավոր քարտուղարի պաշտոնը, մինչդեռ Հունաստանը ցանականում է իր թեկնածուին նշանակել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն։ Այս մասին գրում է Nordic Research Monitoring Network-ը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Եվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովն է:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
ուլիսի 9-ին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի թելադրանքով Մուրադ Փափազյանը պարգևատրվել է «Պատվո կարգ» ազգային շքանշանով: Այս շքանշանը, որի հեղինակն է Նապոլեոն Բոնապարտը, շնորհվել է 1802թ. մայիսի 9-ից ի վեր՝ Ֆրանսիային հատկանշական ծառայություններ մատուցած զինվորական և քաղաքացիական անձանց: Մինչ օրս այդ շքանշանին արժանացել է շուրջ 1 միլիոն մարդ:
«Այո՛, կա խարիզմատիկ լեգիտիմություն ունեցող լիդեր, նա անկուսակցական է, ազգային-պետականամետ հոգևորական, հոգևոր հովիվ, բայց մենք իրենից պահանջում ենք, որ փլուզված քաղաքական համակարգի պայմաններում հրաշք գործի։ Այդպես չի՛ լինում, որովհետև երկրում չկան վստահություն վայելող մասսայական կուսակցություններ, որոնց վրա հենվելով՝ այս մարդը կկարողանա այդ հրաշքը գործել»,- ասաց Արբրահամ Գասպարյանը՝ որպես լուծում՝ ընդդիմադիր գործիչներին առաջարկելով փոխել պայքարի մեթոդաբանությունն ու հրաժարվել գրասենյակներում քննարկումներ անելու գործելաոճից։
ԱՄՆ-ն աննախադեպ եռանդով է «կպել» Հայաստանին, իսկ ամերիկացի պաշտոնյաները սկսել են Երևան այցելել էստաֆետային ռեժիմով: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լեհաստանում վթարի է ենթարկվել M-346 ուսումնամարզական ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է օդաչուն։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։
Այն, ինչ սահմանազատման տակ փորձում են ներկայացնել հանրությանը գոնե մինչև այս պահը, դա ադրբեջանական պահանջատիրության բավարարումն էր ՀՀ իշխանությունների կողմից, որը, ցավոք, բարեհաջող ձևով փաշինյանական կառավարությունն իրականացնում է: Ինչու է որոշակի փուլերում բարդություններ առաջանում, որովհետև ադրբեջանական պահանջատիրությունը տարբեր փուլերում խնդիրներ է առաջացնում օրվա իշխանության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 16-ին կբավարարի երկրի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնել է «France Bleu» ռադիոկայանը ՝ հղում անելով իր աղբյուրին։