Բաժիններ՝

Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ

Հորմուզի նեղուցը փակվել է ոչ Թեհրանի սեփական կամքով, այլ որպես ինքնապաշտպանություն: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Եթե Հորմուզի նեղուցն այսօր փակ է, ապա ոչ թե այն պատճառով, որ Իրանն ինքն է որոշել այն փակել, այլ այն պատճառով, որ մենք պետք է պաշտպանվենք», – նշել է խորհրդարանի խոսնակը:

Նրա խոսքով՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով «նեղուցը չի կարող մնալ իր նախկին վիճակում՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ էլ նավարկության տեսանկյունից, քանի որ այն այլևս չունի անվտանգության նույն մակարդակը»:

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով կտրուկ աճել են էներգակիրների գները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031