Բելգիան մտադիր չէ մասնակցել Իրանի դեմ պատերազմին

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ որևէ կերպ մասնակցել Իրանի դեմ պատերազմին։

«Կարող եմ ասել ձեզ, որ Բելգիան մտադիր չէ որևէ կերպ ներգրավվել Իրանի դեմ պատերազմի մեջ»,- ասել է նա լրագրողներին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ։

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է թույլ տալիս՝ հրաժարվելով օգնել Միացյալ Նահանգների Իրանի դեմ ռազմական գործողություններում: Նա նաև նշել էր, որ դաշինքի դիրքորոշումն իրեն չի զարմացրել, և համեմատել էր այն միակողմանի փողոցի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031