Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան hարվածները էներգաօբյեկտների վրա hարձակումներից հետո

Իրանը դեռ չի ավարտել պատասխան հարվածները իսլամական հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք զգուշացնում ենք թշնամուն, որ դուք մեծ սխալ եք թույլ տվել՝ հարձակվելով Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն արդեն տրվում է և դեռ չի ավարտվել»,- նրա խոսքերը մեջբերում է պետական հեռուստառադիոընկերությունը։

Իրանի զինված ուժերը նաև զգուշացրել են, որ նման հարվածների կրկնության դեպքում պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան ներկայիս գործողությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031