Բաժիններ՝

Իրանն ավելի հուժկու հարվածներով է սպառնացել Մերձավոր Արևելքում ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին

Իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր գրոհների դեպքում Իրանը շատ ավելի հուժկու հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների նավթագազային օբյեկտներին Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Ամերիկացի և սիոնիստ ագրեսորներ, մենք կրկին զգուշացնում ենք ձեզ, որ դուք մեծ սխալ եք գործել՝ հարձակվելով Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա, և պատասխանը արդեն ստացել եք։ Եթե դա կրկնվի, հետագա հարձակումները ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա չեն դադարի, մինչև դրանց լիակատար ոչնչացումը, և մեր պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան այսօրվա հարձակումները», – մեջբերել է հայտարարության տեքստն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ Թեհրանը հրթիռներով թիրախավորել է Կատարի հեղուկացված բնական գազի կարևոր օբյեկտներն՝ ի պատասխան Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի վրա հարձակման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031