Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի՝ ոստիկանների սպանության համար

Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի, որոնք մեղադրվում էին երկու ոստիկանների սպանության համար: Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ մեղադրյալները խոստովանել են իրենց կողմից երկու իրավապահի սպանությունը հակակառավարական ցույցերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել հունվարի 7-ին Ղոմի նահանգում: Նրանց նաև մեղադրել են «Իսրայելի և Միացյալ Նահանգների օգտին գործունեության մեջ»։ Գործակալությունն այս առնչությամբ մանրամասներ չի հաղորդել:

Իրանում խռովություններ էին սկսվել 2025 թ․ դեկտեմբերի 29-ին մեկնարկած բողոքի ցույցերից հետո, որոնց պատճառն իրանական ռիալի կտրուկ անկում էր։ Ակցիաները տարածվել էին խոշոր քաղաքների մեծ մասում: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցույցերի ընթացքում սպանվել է ավելի քան 3100 ցուցարար։ Իշխանությունները հայտնել են իրավապահ մարմինների մոտ 40 աշխատակցի մահվան մասին: Հունվարի 8-ից, ըստ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարաության, ցուցարարների շարքերում սկսել են գործել զինված ահաբեկիչներ: Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման համար մեղադրել են Իսրայելին և Միացյալ Նահանգներին:

Տեսանյութեր

Լրահոս