Քուվեյթի նավթավերամշակման երկու գործարանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել
Քուվեյթը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են նավթամշակման երկու գործարան, որոնցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ հարվածներից մեկը թիրախավորել է Մինա Ալ-Ահմադի նավթավերամշակման գործարանը, տուժածներ չկան։ Այն Մերձավոր Արևելքում ամենախոշոր նավթավերամշակման գործարաններից մեկն է և ունի օրական 730 000 բարել նավթ արտադրելու հզորություն։
Երկրորդ հարվածը հասցվել է Մինա Աբդուլլահ գործարանին, որը գտնվում է Մինա Ալ-Ահմադիից ոչ հեռու։
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կթիրախավորի տարածաշրջանի նավթագազային օբյեկտներն՝ ի պատասխան իր «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի վրա հարձակման։



